Էմմին դասարանի ամենաբարձրահասակն է ու մաթեմատիկայից ամենաուժեղը: Դասից երբեք չի ուշանում, միշտ ամենաբարձր գնահատականներն է ստանում: Էմմիի դպրոցն օգտագործում էր մաթեմատիկայի ճապոնական «Կումոն» կոչվող մեթոդը, որը թույլ է տալիս մեկ ժամում գրել ուզածդ չափի խնդիրները: էմմին սիրում է շատ խնդիրներ լուծել` առանց սխալներ թույլ տալու: Մնացած բոլորն անհետանում են իր աչքից, երբ նա սկսում է Կումոնով զբաղվել: Միակ բանը, որ նրան հուզում է , այդ թվերն են: Նա սիրում է տառերն ու թվերը և ամեն երեկո էլ ավելի է վարժում իր ձեռքերը:
Մի օր` երկար դասամիջոցի ընթացքում, մի ձեռք մոտեցավ ու պայթեցրեց Էմմիի ծամոնի փուչիկը: Էմմին զարմանքից պոռթկաց: Նա հայացքը վեր բարձրացրեց ու տեսավ տնօրենին: Երեխաների մեծամասնությունը սարսափում է տնօրենի անակնկալ հայտնվելուց: Բայց ոչ Էմմին: Նա չափազանց լավ էր իրեն դրսևորում, հետևաբար մտահոգվելու առիթ չուներ: Երբ տնօրենը առաջարկեց Էմմիին իր կամքով դուրս գալ սենյակից, նա ուղղակի քաղաքավարիորեն մերժեց: Միայն տնօրենի ապշահար աչքերը տեսնելուց հետո սթափվեց ու ցած դրեց մատիտը: